Քայլի Ջենների եւ Թրեւիս Սքոթի բաժանման մասին աղմկոտ նորությունից հետո 22-ամյա միլիարդատերն անմիջապես զարմացրել է նախկին ընկերոջ՝ Tyga-ի հետ հանրությանը ներկայանալով։ Կարծես թե կյանքի դժվար շրջանը հաղթահարելու գործում նրան օգնում են ոչ միայն ընկերներն ու ընտանիքը, այլեւ նախկին սիրելին, հայտնում է The Daily Mail-ը։

Image result for kylie tyga getty images

Քայլին ռեփ կատարողի հետ ուրախ երեկո է անցկացրել արեւմտյան Հոլիվուդում։ Աղբյուրը հայտնում է, որ Քայլի Ջենները եւ Թայգան կեսգիշերից մինչեւ գիշերվա ժամը երկուսը հանգստացել են գիշերային ակումբում։ Դրանից հետո Քայլին կապույտ Rolls-Royce ավտոմեքենայով ուղեւորվել է Sunset Marquis հյուրանոց։ Հատկանշական է, որ հենց այդ շենքում է գտնվում նրա նախկին ընկեր Tyga-ի ձայնագրման ստուդիան։

Քայլի Ջենները հյուրանոցում ընկերուհիների հետ մոտ մեկ ժամ է անցկացրել, ինչից հետո այն լքել է այլ մեքենայով։ Ականատեսները հրատարակության հետ զրույցում նշել են, որ 22-ամյա Քայլիին նկատել են նույն մուտքի մոտ, որի մոտ նկատել են նրա նախկին սիրելիին, որը հյուրանոցն ավելի վաղ է լքել։  

Քայլի Ջենները Ջասթին եւ Հեյլի Բինբերների հարսանիքին մասնակցել է առանց Թրեւիս Սքոթի։ Միեւնույն ժամանակ, մեկ այլ սեւամորթ տղամարդ, որը երկրպագուներին հիշեցրել է ռեփեր Tyga-ին, մասնավոր ինքանաթիռ է նստել՝ 1-ամյա Սթորմիին գրկած։

Աղբյուրը՝ 24TV Lifestyle
Լուսանկարները՝ Getty Images

 

 

 

 

 NEWS.am STYLE