Սիեթլից Նորի անունով պուդելը համացանցում հայտնի է դարձել իր անսովոր արտաքինի շնորհիվ: Օգտատերերին շան մռութը մարդկային դեմք է հիշեցնում, գրում է Metro պարբերականը:

«Երբ Նորին դեռ ձագ էր, անցորդները միշտ կանգ էին առնում և մեզ հարցախեղդ անում: Թեև տարիքի հետ նման բան արդեն հազվադեպ է լինում, մարդիկ նախկինի նման Նորիի մռութը համեմատում են մարդկային դեմքի հետ»,- ասում են շան տերերը:


Անցյալ տարի Նորին «եղբայր» է ունեցել՝ Բոբան, որը յորքշիրյան տերիերի և shih tzu-ի խառնուրդ է:

 

 

 

Նորին Instagram-ում էջ ունի, որտեղ հրապարակում են նրա լուսանկարները: Իսկ Twitter-ում, գրում է պարբերականը, Նորիի լուսանկարները վիրուսային են դարձել: