Apple Inc-ն իր մատակարարներին հայտնել է, որ 10 տոկոսով ավելացնելու է iPhone 11 սմարթֆոնների թողարկումը, որպեսզի բավարարի դրա ավելի բարձր, քան սպասվում էր, պահանջարկը: Այդ մասին հայտնել է Nikkei Asia Review-ը:
Դա նշանակում է, որ կարտադրվի եւս մոտավորապես 7-8 մլն հեռախոս: Apple-ը iPhone 11-ի երեք նոր մոդել է ներկայացրել սեպտեմբերին: ԱՄՆ-ում դրանց գինն սկսվում է 699 դոլարից, ինչը 50 դոլարով պակաս է iPhone XR նախորդ մոդելի արժեքից՝ մեկ տարի առաջ դրա վաճառքի մեկնարկին: