Բոլորս էլ մահկանացու ենք, սակայն կան մահվան պատմություններ, որոնց կողքով անհնար է անտարբեր անցնել։ Այս 5 մահվան պատմությունները արժանացել են այսպես կոչված «Դարվինի մրցանակին», որը տրվում է ամենաանիմաստ մահով մահացած մարդկանց։ Առաջարկում ենք ծանոթանալ ամենաանիմաստ մահվան պատմություններին։
1.Այսպես են մահանում նախագահները
1895-1899թթ.-ներին Ֆելիքս Ֆորը ղեկավարում էր Ֆրանսիան։ Մի անգամ նա իր աշխատասենյակում սիրուհու հետը սիրով էր զբաղվում, երբ հանկարծակի մերկ նախագահն ինսուլտ ունեցավ։ Մահը հասավ շատ արագ ու Ֆելքսը պատմության մեջ մնաց որպես նախագահ, ով մահացել է սեռական հարաբերության ժամանակ։
2. Արյունոտ շարֆ
Պարուհի Այսեդորա Դունկանը սիմվոլիկ կարմիր շարֆ ուներ, որը երբեք չէր հանում իր վզից։ Այդ շարֆը Սերգեյ Եսենինը, ով պարուհու երկրորդ ամուսինն էր, համարում էր նրա ամենասիրելի իրը։ Մի անգամ մեքենայով իր սիրեկանի մոտ շտապելիս Դունկանի երկար շարֆը ընկավ մեքենայի ակի տակ ու պարուհին տեղում կոտրեց վիզը։ Արդյունքում պարուհին մահացավ հենց այն շարֆից, որն իր ամենասիրելի իրն էր։
3. Զուգարանակոնքի կափարիչը կարող է վտանգավոր լինել
37-ամյա Խավիեր Հալոսը սպանվեց իր վարձած տանը։ Նա մի քանի ամիս շարունակ ուշացնում էր տան վարձը և մի օր էլ տան տերը բարկացած որոշեց ազատվել այսպիսի բնակչից։ Նա տուն ներխուժեց շատ անսպասելի ու սկսեց վիճել տղամարդու հետ։ Արդյունքում տանտերն այնքան կատաղեց, որ պոկեց զուգարանակոնքի կափարիչն ու սկսեց դրանով այնքան հարվածել Խավիերին, որ վերջինս տեղում մահացավ։
4. Չստացված կատակ
44 տարեկան Մեգան Ֆրայը մահացավ իր կատակասիրության պատճառով։ Նա մի օր նկատեց, թե ինչպես են ոստիկանները պարապում կարտոնե մարդկանց սիլուետների վրա կրակելով։ Մեգանը որոշեց կատակ անել նրանց հետ։ Նա թռչեց ոստիկանների դիմաց ու գոռաց «Բու՜»։ Անակնկալի եկած ոստիկաններն անմիջապես արձագանքեցին ու Մեգանի մարմնին հասրեցին 60 հրազենային կրակոց։ Դրանցից 44 կպել էր ճիշտ նշանակետին։
5. Արդարության սուրը
Գերմանական Բոն քաղաքի բնակիչ Պիտեր Գրուբերը մի օր որոշեց, որ ինքը պիտի արագ հարստանա։ Նա ներխուժեց ազգային թանգարան, որ այնտեղից որևէ արժեքավոր բան գողանա։ Արդյունքում ոստիկանները արագ հայտնաբերեցին գողության փորձն ու սկսեցին հետապնդել գողին։ Պիտերը փախչելու ընթացքում պատահաբար ընկավ միջնադարյան սուրի վրա ու ամբողջովին արյունլվա եղավ։ Նա տեղում մահացավ։ Միջնադարյան սուրի վրա գրված էր՝«Արդարության սուրը»։