Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Իջեւանում։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կարմիր բլուզ է կրում եւ ջինսե կոմբինեզոն։ Նա մեղմ դիմահարդարում է ընտրել եւ պարզ սանրվածք։ Կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Մեկնաբանություններում դերասանուհին նշել է, որ խենթանում է հայկական բնապատկերների համար։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Հասմիկը սեւ տաբատ էր կրում, որը համադրել էր վառ վարդագույն պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել էին ցածրակրունկ կոշիկները։ Մեկնաբանությունների հատվածում Հասմիկը գունառատ օր էր մաղթել հետեւորդներին։