Չնայած մեզնից շատերը սովոր են հայր իշխանության մթնոլորտին ու վստահ են, որ ընտանիքում ավելի հաճախ պետք է իշխի տղամարդը, սակայն աշխարհի ոչ բոլոր երկրներն ու մարդիկ կհամաձայնվեն այս դրույթի հետ։
1.Ինդոնեզիա
Այս երկրում չնայած այն հանգամանքին, որ մեծամասամբ իշխում է իսլամը, կարելի է հանդիպել ազգության, որտեղ կնոջն ավելի մեծ տեղ են տալիս, քան տղամարդուն։ Այդ ազգությունը մինանգկաբաու ազգությունն է, որը տղամարդկանց հանդեպ ունի հատուկ վերաբերմունք։ 7 տարեկանը լրանալուն պես ընտանիքի տղաները պետք է գնան հատուկ կրթություն ստանալու։ Նրանք մինչև հասուն դառնալը պետք է սովորեն, կրթվեն, աշխատեն, հասունանան, որպեսզի արժանանան ազգության կանանց։ Այդ ընթացքում ընտանիքի մայրերն ու աղջիկներն ընտանիքի ամբողջ հոգսը վերցնում են իրենց ուսերին՝ ինքնըստինքյան դառնալով և՛ տան կինը, և՛ տան տղամարդը։
2. Չինաստան
Չինաստանի Մոսու ազգությունը ևս առանձնանում է տղամարդու նկատմամբ հատուկ վերաբերմունքով։ Այս ազգության ներկայացուցիչները առհասարակ որպես այդպիսին սովոր չնե ապրել տղամարդկանց հետ կամ ընտանիք կազմել։ Նրանք ուղղակի ըստ իրենց ցանկության կարող են ժամանակավոր տղամարդ գտնել իրենց համար, որպեսզի երեխա ունենան։ Երեխա ունենալուց հետո երեխան, որպես կանոն, ապրում է մոր հետ, սակայն ընտանիք այդպես էլ չի ստեղծվում, որովհետև ազգության կանայք ուղղակի սովոր են իշխել ու ամեն բան անել միայնակ։
3. Հիմալայներ
Զարմանալի է, սակայն Հիմալայներում դեռ պահպանվում է հարեմ ունենալու մշակույթը։ Սակայն, եթե շատ երկրներում հարեմի մասին խոսելիս մենք պատկերացնում ենք կանանց հարեմը, ապա այստեղ պարզապես հարեմը տղամարդկանց հարեմն է։ Այստեղ կինը կարող է ունենալ մեկից ավել ամուսին ու ապրել այդ մի քանիսի հետ հաշտ ու երջանիկ։ Սակայն ժամանակի ընթացքում Հիմալայան այս մշակույթը կոտրվում է ու գնալով ավելի շատ կարելի է հանդիպել ավանդական ընտանիքիների։
4. Պակիստան
Պակիստանի կալաշ ցեղախմբերը, ըստ լեգենդի, Ալեքսանդր Մակեդոնացու զինվորների ժառանգներն են, սակայն չնայած այսպիսի ծագման նրանք չափազանց խաղաղ ու հանգիստ մարդիկ են։ Միակ տարօրինակությունն այն է, որ այս ցեղախմբերում կանայք հեշտությամբ կարող են փոխել տղամարդկանց ու ամուսնանալ մի քանիսի հետ, սակայն տղամարդն իրավունք չունի այդպիսի բան անել։ Տղամարդը պարտավոր է ապրել մի կնոջ հետ այնքան, մինչև որ նրանից կինը կհոգնի ու ինքը նրան թողնելու որոշում կկայացնի։
5. Հնդկաստան
Հնդկաստանի Մեգհալեյա նահանգում տղամարդիկ վաղուց զրկված են տարական իրավունքներից։ Այստեղ կանայք են երեխաներին անուններ որոշում, նրանք են իշխում դատակն և օրենսդիր մարմիններում ու առհասարակ տնօրինում ֆինանսական ռեսուրսներով։ Այսպիսի կարգերն այնքան են զզվեցրել տեղի տղամարդկանց, որ նրանք անգամ իրենց իրավունքները պաշտպանող մի քանի կազմակերպություններ են բացել, որպեսզի այդքան ճնշված չլինեն։