Մեր օրերում ոսկին ու արծաթը ունենում են գնի տատանումներ, բայց դրանք միևնույն է շարունակում են համարվել թանկարժեք մետաղներ։ Սակայն, պարզվում է, որ ոչ բոլոր ժամանակներում են այս մետաղներն ամենաթանկարժեքներից եղել։
19-րդ դարի առանձնահատկություններից էր նաև այն, որ այս դարում կար ևս մի շատ թանկարժեք մետաղ, որն էլ մեր օրերում արդեն ամբողջովին անտեսված այլումինն է։
Այո՛, այո՛. այլումինն այնքան թանկ արժեք ուներ, որ իր արժեքով հանգիստ համեմատվում էր ոսկու և արծաթի հետ։ Մարդկանց դուր էր գալիս Մենդելևի աղյուսակի 13-րդ էլեմենտի գույնն ու կիրառելիությունը։ Ինչ-որ պահի այս էլեմենտն այնքան թանկացավ, որ նույնիսկ իր արժեքով գերազանցեց ոսկուն ու արծաթին։ Պետք է նշել , որ հիմնականում ալյումինի արժեքը պայմանավորված էր նրանով, որ այն դժվար հասանելի էր ու դժվար կարելի էր նրան մշակել ու օգտագործել։
Տարբեր երկրներ առիթը բաց չէին թողնում ցույց տալու իրենց ալյումինի պաշարների առատությունը։ Դրանով նրանք ցույց էին տալիս, որ այնքան հարուստ են, որ անգամ ալյումինե սպասք կամ օգտագործման այլ իրեր ունեն։
Այսպես՝ ֆրանսիական կառավարությունը ալյումինե իրերը դնում էր թագավորական թագի ու թանկարժեք զարդերի կողքին։ Նապոլեոն 3-րդն, օրինակ, դիմավորում էր իր ամենապատվելի հյուրերին ալյումինե սպասքով, իսկ ավելի քիչ պատվելիներին ընթրիքի հրավիրում ոսկե սպասքով զարդարված սեղանի շուրջ։
ԱՄՆ-ը 1984թ.-ին Ջորջ Վաշինգտոնի արձանը ծածկել էր ալյումինե պիրամիդայով՝ ցույց տալով թե նա ինչքան մեծ առավելություն ու հարստություն ունի այլ երկրների նկատմամբ։ Սակայն այսպես երկար չշարունակվեց։
Շուտով քիմիկոսներն ու հետազոտողները գտան հեշտ ճանապարհ, թե ինչպես կարելի է ալյումինը հանել ընդերքից ու վերամշակել։ Արդյունքում ալյումինի գինն անմիջապես ընկավ ու ալյումինե թագավորությունն անկում ապրեց։ Այսպես՝ մետաղների «արքան» անմիջապես զիջեց իր տեղն այն մետաղներին, որոնք իր կողքին ժամանակին ավելի ցածրակարգ էին երևում։