Երկու ամիս առաջ Ժաննա Ֆրիսկեի ժառանգներն ամբողջությամբ վճարել են «Ռուսֆոնդ» բարեգործական կազմակերպությանը. վերադարձել են 21 մլն ռուբլու պարտքն ու 60 հազար ռուբլի՝ որպես պետական տուրք։
Ֆրիսկեի ժառանգներն ամիսներ շարունակ չէին կարողանում վերադարձնել հավաքված գումարը։ Արդյունքում նրանց սկսել էին շտապեցնել թե քննիչները, թե ոստիկանությունը, թե դատարանը։ Ի վերջո պատմությունը բարենպաստ ավարտ է ունեցել։
Ոչ Ֆրիսկեի ծնողները, ոչ Դմիտրի Շեպելեւն առայժմ չեն մեկնաբանել իրավիճակը, փոխարենը դատական քննության ընթացքում, որը շարունակվել է մի քանի տարի, մեղքն ակտիվորեն միմյանց վրա էին բարդում։
Հիշեցնենք՝ «Ռուսֆոնդ»-ը փոփ աստղի հաշվին 25 մլն ռուբլի է փոխանցել, որը հավաքվել էր «Առաջին ալիք»-ի եթերում «Пусть говорят» հաղորդման ընթացքում, սակայն դրանից ծախսվել էր միայն չորս միլիոնը։ Ավելի ուշ բարեգործական կազմակերպությունը փորձել է վերադարձնել միջոցները, որոնք մտադիր էր ուղղել ծանր հիվանդ այլ անձանց բուժմանը։ Սակայն երգչուհու ընտանիքը հրաժարվել է ներկայացնել փաստաթղթերը, որոնք հաստատում են, որ գումարը ծախսվել է բժշկական ծառայությունները վճարելու նպատակով։ 2017թ.-ին քննությունից հետո դատարանը վճռել է Ֆրիսկեի ծնողներից հօգուտ «Ռուսֆոնդ»-ի բռնագանձել ավելի քան 21 մլն ռուբլի։ Գումարը փոխանցվել է մի քանի փուլով, որոնցից վերջինը տեղի է ունեցել երեկ։
Աստղը քաղաքացիական ամուսնություն ուներ հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելեւի հետ, որի հետ հարաբերությունների ընթացքում լույս աշխարհ է եկել նրանց որդին՝ Պլատոնը։ Նրա մահվանից հետո հայրը երեխային իր մոտ է տարել եւ խոչընդոտներ է ստեղծում Ժաննայի ծնողների ու թոռան, ինչպես նաեւ Ժաննայի ընկերների շփման հարցում։ Վլադիմիր եւ Օլգա Ֆրիսկեները պարբերաբար տարբեր թոք-շոուների են մասնակցում եւ փորձում խելքի բերել Դմիտրիին, որը մինչ այժմ, նրանց խոսքով, հրաժարվում է ցույց տալ երեխային։