Թենիսիստուհի Մարիա Շարապովան Իտալիայում է, որտեղ հանդիպել է թենիսիստ Մարատ Սաֆինին: Շարապովան լուսանկարներ է հրապարակել Թվիթերում:

«Նոր և ավագ սերունդը հանդիպել է Իտալիայում»- գրել է 32-ամյա թենիսիստուհին:Հիշեցնենք, որ Շարապովան US Open-ի առաջին շրջանից դուրս էր մնացել պայքարից:

WTA-ի վարկանիշային աղյուսակում ռուսաստանցի թենիսիստուհին 138-րդ տեղում է: