Լվովում Պետական սահմանային ծառայության երկու աշխատակից սպանել են երեխայի, հայտնում են Հետաքննությունների պետական բյուրոյի մամուլի ծառայությունից:
Ըստ քննիչների, հուլիսին սահմանի ջոկատի աշխատակիցներից մեկը իր տան բակում աղջիկ է ծննդաբերել: Ծննդաբերելուց հետո նա դիտավորյալ չի կտրել երեխայի պորտալարը և հարվածել է երեխային գլխին:
Արդյունքում, աղջիկը ստացել է գլխի փակ վնասվածք: Կնոջ քույրն ու համատեղությամբ աշխատող կոլեգան թաղել են  դեռ կենդանի երեխային տան մոտ:
Կանայք կասկածվում են կանխամտածված սպանության մեջ, նրանք գտնվում են կալանքի տակ: Մեղավորությունը  հաստատվելու դեպքում նրանց սպառնում է տասը տարվա ազատազրկում: