Գիտե՞ք, թե որոնք են երկրագնդի ամենավտանգավոր վայրերը, որտեղ ավելի լավ է երբեք չհայտնվել։
Փոքրիկ շրջագայություն կատարենք այդ վայրերով։
Քաղաք, որը դարձել է բոլորին հայտնի ֆիլմի և նույնանուն խաղի՝ «Սայլենթ Հիլի» նախատիպը
Սենթրեյլիայի (Փենսիլվանիա) տարածքում 1962 թվականին սկսվեց ստորգետնյա հրդեհներ, որի պատճառով քաղաքն ամբողջությամբ էվակուացվեց։ Քաղաքի մի շարք վայրերում երկնակեղևը ճեղքվեց և որոշ շինություններ անցան գետնի տակ։
Քաղաքն ամբողջությամբ բաց է այցելուների համար, սակայն ամենուր զգուշացումներով ցուցանակներ են տեղադրված, որտեղ նշված է,որ քաղաքում գտնվելը վտանգավոր է կյանքի համար։ Գիտնակաների տվյալների համաձայն ստորգետնյա հրդեհները շարունակվելուն են ևս 250 տարի։
Եվս մեկ քաղաք ուրվական, որը վտանգավոր է զբոսաշրջիկների համար։
Չերնոբիլի ատոմակայանի վթարից հետո քաղաքն ամբողջովին դատարկվեց։ Նրա տարածքում ճառագայթման աստիճանը վտանգավոր է կյանքի համար և միայնակ զբոսաշրջիկների համար նրա մուտքը փակ է։ Փոխարենը այնտեղ հնարավոր է հայտնվել կազմակերպված զբոսաշրջային խմբերի հետ։
Թեև ոչ այդքան վտանգավոր (եթե այնտեղ չգնաք), սակայն միանշանակ սարսափազդու վայր Թուրքմենիայում
Այն իրենից ներկայացնում է այրվող գազային խառնարան։ Սովետական ժամանակաշրջանում անապատում գործում էին գազի մի քանի հանքավայրեր։ Նոր հանքավայր կառուցելու ժամանակ հողն անսպասելիորեն փլուզվել է և սկսվել գազի մեծ արտահոսք։
Որոշում է կայացվել այրել գազը, որպեսզի այն չվնասի մոտակա բնակավայրերը։ Ըստ նախնական հաշվարկների մի քանի օրվա ընթացքում այդ գազն ամբողջությամբ պետք է այրվեր։ Սակայն մինչ օրս խառնարանը շարունակում է այրվել և գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը։