Լրատվամիջոցներում տվյալներ են հայտնվել էստրադայի, կինոյի եւ թատրոնի մի շարք աստղերի թոշակների չափի վերաբերյալ։ Պարզվում է՝ արտիստների թոշակային ապահովվածության համար ծախսը բավական մեծ է, հայտնում է Teleprogramma հրատարակությունը։
55-ամյա Լոլիտան անհանգստանում էր, որ իրեն քիչ թոշակ կնշանակեն, քանի որ նրա աշխատանքային գործունեությունը սկսվել է Ուկրաինայում։ «Իհարկե, ես ինձ շնորհավորել եմ 21 հազարի չափով թոշակի համար։ Սպասում էի 7-8։ Բայց դեռ չեմ փորձել ապրել այդ գումարով․․․»,- խոստովանել է նա։
Իսկ 70-ամյա Պրիմադոննայի թոշակի չափը նախանձելի է։ Ժողովրդական արտիստի կոչման համար գումարի հետ միասին ԽՍՀՄ արտիստի թոշակը կազմում է 47 հազար ռուբլի։ Գումարի մի մասը Ալլա Բորիսովնան հատկացնում է բարեգործությանը։
Հրատարակությունը հիշատակել է նաեւ այլ հայտնիների թոշակների չափը։ Խորհրդային դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան 50 հազար ռուբլի է ստանում, հեռուստահաղորդավարուհի Ռոզա Սյաբիտովան՝ 14 հազար, իսկ բալետի արտիստ Նիկոլայ Ցիսկարիձեն՝ 12 հազարից ավելի. 65 տարեկանից նա մոսկովյան իշխանություններից հավելավճար կստանա նաեւ ժողովրդական արտիստի կոչման համար։