Հնդկաստանի Ռաջաստան նահանգում չորս ոտքով ու երեք ձեռքով երեխա է ծնվել: Այդ մասին հայտնում է The Mirror- ը:
Փոքրիկը ծնվել է Հնդկաստանի նահանգային հիվանդանոցներից մեկում: Աղջկա հետ միասին 24-ամյա կինը առողջ տղա է ծնել: Բժիշկները ենթադրում են, որ ի սկզբանե պետք է եռյակ ծնվեր, բայց ինչ որ պատճառով երկու պտուղը միացել են: Նշվում է, որ հղիության ընթացքում կինը ոչ մի անգամ ուլտրաձայնային հետազոտություն չի կատարել, ուստի նա չգիտեր առաջացած խնդիրների մասին:
Լրացուցիչ վերջույթները երեխայի կրծքավանդակի և որովայնի վրա են: Բժիշկները վիրահատական միջամտությամբ պատրաստվում են հեռացնել դրանք։ Սկզբում աղջիկը նաև շնչառական խնդիրներ ուներ, բայց նրան թթվածին են միացրել, իսկ կենսական օրգանների վիճակը կայունանում է: