Դերասանուհի Անժելա Սարաֆյանը, ով հայտնի է հոլիվուդյան ֆիլմերում մարմնավորած կերպարներով, ներկայացել է կրակոտ կերպարում։
Դերասանուհին, որն առաձնանում է իր ոճով, Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում պառկած է կաթով լի լոգարանում։ Նա ամբողջությամբ մերկ է: Մեկնաբանությունների հատվածում Անժելան շնորհակալություն է հայտնել լուսանկարչին՝ նման հիշարժան փորձի համար եւ մեջբերել է Ռոբերտ Ասքրոքթի պատմությունն իրենց համագործակցության մասին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ 35-ամյա դերասանուհին Անժելա Սարաֆյանը ներկայացել էր երեկոյան, շքեղ զգեստով։ Լուսանկարում հոլիվուդյան հայազգի աստղը զրուցում էր համաշխարհային աստղ երգչուհի Շերի հետ։ Կադրին կից մեկնաբանությունների հատվածում Անժելան գրել էր․ «Ես սիրում եմ քեզ, Շեր»։