Շոտլանդիայից երկու տարեկան աղջիկը դադարել է աճել անհայտ հիվանդության պատճառով, հայտնում է Daily Mirror-ը:

Քաղաքաբնակ Ստեֆ Դեվիդսոնը դստերը՝ Ադելին ծննդաբերել է 2016-ի նոյեմբերին: Նորածին երեխային վիրահատել են աղիքային անանցանելիությունը վերացնելու համար: Դրանից հետո աղջկա առողջությունը նորմալ էր:

Որոշ ժամանակ անց կինը նկատել է, որ դուստրը չափազանց գունատ է: 2019-ին երեխայի մոտ լեյկոզ են կասկածել, սակայն ախտորոշումը չի հաստատվել:

Երբ Ադելինի մոտ հոգնածության, շնչառության հետ կապված խնդիրներ և մարմնի վրա կապտուկներ են ի հայտ եկել, աղջկան տեղափոխել են խոշոր կլինիկա: Այնտեղ պարզվել է, որ աղջկա մոտ ցածր է թրոմբոցիտների, էրիթրոցիտների և լեյկոցիտների քանակը:

 

Նման ախտանիշները լինում են միելոդիսպլազիայի, արյան քաղցկեղի և ոսկրածուծի աշխատանքի խանգարման դեպքում, բայց ախտորոշումներից ոչ մեկը չի հաստատվել: Ներկայումս բժիշկները չեն կարողանում ախտորոշել Ադելինի հիվանդությունը:

Այժմ աղջկան կանոնավորապես արյան փոխներարկում է արվում: Նա սպասում է ոսկրածուծի դոնորի, որը ծայրահեղ անհրաժեշտ է նրան:

Մայրիկի խոսքերով, Ադելինը երբեք ցույց չի տալիս, երբ իրեն լավ չի զգում, նա «ակտիվ, ուրախ և գեղեցիկ փոքրիկ աղջիկ է»: