Բրազիլիայի Սան–Պաուլու նահանգում հղի հարսնացուն մահացել է սեփական հարսանիքի ճանապարհին։ Այս մասին գրում է Daily Mail պարբերականը։
Հաղորդվում է, որ 30-ամյա կինը եկեղեցի է ուղևորվելիս եղել։ Ճանապարհին նա իրեն վատ է զգացել։ Նրա գլուխը պտտվել է և վիզը ցավել է, ինչից հետո նա կորցրել է գիտակցությունը։
Այդ ընթացքում փեսացուն խորանի մոտ նրան էր սպասում։ Եկեղեցի հասնելով կինը ասել է, որ արդեն լավ է, չնայած որ մեջքը ցավում էր։ Փեսացուն սիրելիին առաջին օգնություն է ցուցաբերել։ Սակայն կնոջը ծննդատուն են տեղափոխել։
Բժիշկները հայտնել են, որ նա կաթված է տարել։ Բժիշկները ստիպված են եղել կեսարյան հատում անել՝ երեխային փրկելու համար, որն ընդամենը 29 շաբաթական էր։
Ինչպես հայտնի է դարձել՝ վիրահատությունից հետո կինը մահացել է։