50 տարի համատեղ կյանքից հետո, ուշադիր նայեցի կնոջս և ասացի. «50 տարի առաջ փոքրիկ տուն ունեինք, հին ավտոմեքենա, քնում էինք բազմոցին և դիտում սև-սպիտակ հեռուստացույցով հեռարձակվող թողարկումները: Բայց, ես քնում էի գեղեցկուհու հետ, 19-ամյա չքնաղ գեղեցկուհու հետ:
Հիմա ես ունեմ հսկայական տուն, մի քանի թանկ ավտոմեքենա, հսկայական մահճակալ՝ ճոխ ննջասենյակում, մե՜ծ էկրանով հեռուստացույց, բայց քնում եմ 69-ամյա կնոջ հետ: Սկսում եմ կասկածել. արդյո՞ք հաջող ամուսնություն էր…»:
…Կինս շատ խելացի է: Ոչ նեղացավ, ոչ էլ վիճեց: Պարզապես առաջարկեց ինձ գտնել 19-ամյա գեղեցկուհի, իսկ ինքը իր կողմից ամեն բան կանի, որ ես ունենամ փոքրիկ տուն, հնաոճ մեքենա, սև-սպիտակ հեռուստացույց և զսպանակները մեջքը մխրճվող բազմոց:
Դե, ասացեք, անկրկնելի չե՞ն կանայք… նրանք մեկ վայրկյանում կարողանում են լուծել իրենց ամուսինների բոլոր խնդիրները»:
Ռոբերտ դե Նիրո