Վալերի Օսիպյանի՝ ոստիկանապետի պաշտոնից ազատվելուց հետո ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել առաջին փոխոստիկանապետ Արման Սարգսյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Օսիպյանը քիչ առաջ հրաժեշտի ելույթ է ունեցել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների առջև․ «Պարոն Օսիպյանը ներկայացրեց 1 տարվա կատարված աշխատանքը, այն բոլոր համապետական խոշոր միջոցառումները, որոնք ոստիկանությունը կատարել է ընտիր»,- ասաց Ահարոնյանը։
Նրա խոսքով՝ Օսիպյանը ոստիկանության վետերանների շարքում է։
Հիշեցնենք, որ այսօր նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած առաջարկությունը՝ Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու մասին։
Նշենք, որ Օսիպյանը ոստիկանապետի պաշտոնում է նշանակվել 2018-ի մայիսի 10-ին։