Ջամայկայում ֆուտբոլային մրցախաղի ժամանակ դաշտին կայծակ Է հարվածել: Այդ մասին հաղորդել Է Loop Jamaica-ն:

Միջադեպը տեղի Է ունեցել «Ուոլմեր Բոյս Սքուլ» եւ «Ջամայկա Քոլեջ» թիմերի հանդիպման ժամանակ: 82-րդ րոպեին երկու ֆուտբոլիստներ ընկել են հանկարծակի բռնկումից հետո: Ինչպես պարզվել Է խոտածածկին կայծակ Է հարվածել:

Մարզիկներին տեղափոխել են հիվանդանոց: Նաեւ նշվում Է, որ կայծակի հարվածից տուժել են նաեւ այլ ֆուտբոլիստներ: Նրանց ստացած վնասվածքների չափը չի ճշտվում: