Նորվեգիայի թագավորական գվարդիան ունի մեկ խնդիր՝ պահպանել թագավորի անվտանգությունը։ Թվում է , թե այս խնդիրն ունեցող գվարդիան ուղղակի չի կարող չունենալ ուժ, կորով ու քաջություն ունեցող խորհրդանիշ, սակայն այդպես չէ։ Թագավորական գվարդիայի խորհրդանիշը պինգվին է, ով ծառայում է թագավորական գվարդիայում 2008 թվ.-ից։
Սըր Նիլս Օլավը երրորդ պինգվինն է, ով ունի գնդապետի կոչում։ 1972թ-ից սկսած թագավորական գվարդիային սկսեցին ծառայել պինգվիններ, ովքեր ընտրվում էին Էդինբուրգի կենդանաբանական այգուց։ Սըր ՕԼավը, ինչպես նշվեց, երրորդն է։ Օլավի գվարդային ծառայելու արարողությունը կազմակերպվեց մեծ շուքով։ Կազմակերպվեց զինվորական արարողություն և Օլավը պատվով ստանձնեց թագավորական գվարդիայի խորհրդանիշի դերը։
Ծառայությունից դուրս Օլավն ապրում է ուրիշ պինգվինների հետ։ Նա չի կրում իր հագուստը, որ պինգվինները չվնասեն իրեն, սակայն միևնույն է, որքան էլ որ համեստ կյանք վարի նրա պարտականությունները մի փոքր այլ են։
Օլավն ուտում է օրվա ընթացքում 3 ժամ, նա կրում է իր հագուստն ու ուսադիրները հատուկ արարողությունների ժամանակ ու փորձում միշտ ներկայանալ թագավորական պալատ, երբ այնտեղ հատուկ հյուրեր են այցելում։ Շուտով Օլավը ևս կհրաժարվի իր գնդապետությունից և իր տեղը կզիջի մեկ այլ, պատրաստված պինգվինի։