Լուսինե Բադալյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ներկայացրել է աշխատանքային ոճը։ Պատգամավորը կրում է մուգ երանգի վերնաշապիկ, վարսերը կոկիկ հավաքված են, մեղմ շպարով է։ Գործնական կերպարն անբողջացրել է աքսեսուարը։ Լուսանկարին կից նա կատարել է հետեւյալ գրառումը. «Հայացքս` հազարավոր գրառումների փոխարեն :))»։

Լուսինե Բադալյանի հրապարակմանը կից բազմաթիվ օգտատերեր դրական ու ջերմ մեկնաբանություններ են կատարել․ «Իսկ մենք կարոտում ենք ձեր գրառումներին», «Սպաաում ենք Ձեր ակտիվությանը», - գրել են նրանք։

Ավելի վաղ խոսելով ընկերների ընտրության ու ոճի մասին պատգամավորը NEWS.am STYLE-ի զրույցում ասել էր․ «Ընկերներիս կամ ինձ հետաքրքրող մարդկանց ոճը որոշ չափով հետաքրքիր է ինձ։ Ուշադրություն եմ դարձնում մարդկանց հագուստին, նիստուկացին, շարժուձեւին, քանի որ մարդու հագուստը փոխկապակցված է նրա ներաշխարհի հետ։ Առհասարակ, մարդու արտաքին տեսքը շատ  մեծ կապ ունի հոգեվիճակի հետ, որն էլ փոխվելով՝ ազդում է մարդու թե՛ ոճի, թե՛ արտաքին տեսքի վրա։ Հագուստն ու վարքը խոսում են անձի հետաքրքրությունների, բնավորության, խառնվածքի մասին»։

 

 

 

 

 

 

NEWS.am STYLE