Բաշկիրիայի Սալավաթ քաղաքի 17-ամյա բնակչուհին ջրով լցված թասի մեջ խեղդել է փոքր քրոջը, քանի որ վերջինս խանգարել է դասերը պատրաստել, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով ՌԴ ՔԿ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությանը:
Հետաքննության տվյալներով՝ սեպտեմբերի 13-ին յոթամյա աղջիկը սկսել է քմահաճություն անել: Քույրը որոշել է հանգստացնել նրան եւ տարել է բաղնիք, որտեղ նրա գլուխն ընկղմել է ջրով լի թասի մեջ ու պահել որոշ ժամանակ, ինչի հետեւանքով փոքր աղջիկը խեղդվել է: Ինչպես Լայֆին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը, երեխայի մարմինը հայտնաբերվել էր բաղնիքի հատակին ջրահեղձման հատկանիշներով եւ գլխի ճակատային հատվածի վնասվածքով:
Հարուցվել է քրեական գործ «Անչափահասի սպանություն» հոդվածի շրջանակում: Կասկածյալը ձերբակալվել է, ներկայումս որոշվում է խափանման միջոցը: