Մի քանի պարզ ամենօրյա գործողություններ կօգնեն ձեզ պահպանել առողջությունը մինչեւ խոր ծերություն.

Կուշտ քնելը

Կիսատ քունը կարող է հանգեցնել մի ամբողջ շարք հիվանդությունների, եւ հակառակը, եթե դուք քնից կշտանում եք, ձեր օրգանիզմն ավելի լավ է դիմակայում հիվանդություններին։

Ջանացեք ամեն օր քնելու պառկել եւ արթնանալ նույն ժամին։ Քնից առաջ գաջեթների մոնիթորներին մի նայեք, քանի որ դրանց լույսը կվատացնի քնի որակը։

Ջուր խմելը

Ջրազրկումը շատ վտանգավոր է օրգանիզմի համար. ջրի անբավարարության դեպքում աղեհամակարգը սկսում է վատ կատարել իր ֆունկցիաները, նյութափոխանակությունը դանդաղում է, օրգանիզմում մնում են տոքսիններ, սկսվում են այտուցներ, մարդն արագ քաշ է հավաքում եւ ինքնազգացողությունը վատանում է։

Օրն սկսեք մի բաժակ մաքուր ջուր խմելով։ Օրվա ընթացքում ցանկալի է խմել 1,5-2 լիտր ջուր։

Կանոնավոր սնվելը

Ճիշտ չէ օրն ընդամենը մի երկու անգամ եւ մեծ չափաբաժիններով ուտելը։ Ավելի ճիշտ է սնվել կանոնավորապես եւ փոքր չափաբաժիններով, դա կօգնի պահպանել թե՛ լավ կառուցվածքը, թե՛ առողջությունը։

Կարծիք կա, թե մարդու օրգանիզմը վարժվում է ստանալ սննդամթերք եւ կալորիաներ որոշակի ժամի եւ ձեւավորում է սեփական կայուն մեխանիզմներ դրա յուրացման համար։ Այդկերպ անհետանում է նրա ճարպ կուտակելու անհրաժեշտությունը, որպեսզի ապահովի իր ռազմավարական պաշարները։

Օգտակար մթերքներ օգտագործելը

Վերջին ժամանակներս սնվելու որակի մասին բազմաթիվ հետազոտություններ են կատարվել. դրանք բոլորն էլ ցույց են տվել, թե որքան կարեւոր է ճիշտ սնվելը՝ բացառելով սննդակարգից վտանգավոր մթերքները, որոնք տրանսճարպեր են պարունակում, ինչպես նաեւ վերամշակված մթերքներ, շաքարի եւ աղի ավելցուկ։ Դրա փոխարեն պետք է ուտել ավելի շատ բանջարեղեններ, մրգեր եւ անմշակ ցորենից պատրաստված մթերքներ։

Խոր շնչելը

Հանգիստ, խոր շնչառությունը կարգավորում է սրտի աշխատանքի եւ ճնշման ցուցանիշները, ինչպես նաեւ հնարավորություն տալիս սրտին եւ ուղեղին ավելի շատ թթվածին ստանալ։

Մասնագետները խորհուրդ են տալիս արթնանալուց հետո եւ քնելուց առաջ կատարել շնչառական վարժություններ՝ մի քանի րոպե կատարել դանդաղ եւ խոր շնչումներ եւ արտաշնչումներ։

med.news.am