Այս ամսվա սկզբին 24-ամյա երկվորյակ քույրեր Ադել ու Ալինա Ֆաթխեևները տեսանկարահանեցին ՝ մասնակցելու երիտասարդական մրցույթին: Այն միանգամից տարածվեց համացանցում և դժգոհությունների տեղիք տվեց: Բայց այժմ դժգոհողների բանակը ավելի է շատացել, քանի որ տեսահոլովակը հասել է Արևմուտք:
Սկզբում աղջիկներին հույս ունեին հաղթել «Թաթարստանի երիտասարդություն» մրցույթում և ձեռք բերել iPhone կամ ժամացույց: Դրանցից ոչ մեկին նրանք չհասան, բայց ձեռք բերեցին համաշխարհային համբավ, գրում է Daily Mail- ը:
Իրենց տեսանյութում աղջիկները հաշմանդամություն ունեցող անձի են հանդիպում և նրան սուշիով կերակրում։ Օգտատերերին զայրացրել էր թե՛ աղջիկների հագուկապը, և թե՛ նրանց վերաբերմունքը տղամարդու հանդեպ։
Զայրացած մեկնաբանությունների պատճառով աղջիկները փակել են իրենց տեսանյութի մեկնաբանությունները։