Դիսմենորեան հիվանդություն չէ, այլ համախտանիշ, որը ներառում է նյարդաներզատական, հոգեկան, զգայական շեղումներ և որոնք դիտվում են կանանց դաշտանի ընթացքում:

Դրանք բոլորն զգալի չափով վատացնում են կյանքի որակը' պահանջելով բժշկի միջամտություն:
Տարբերում են առաջնային և երկրորդային կամ ձեռքբերովի դիսմենորեա:

Առաջնային դիսմենորեան գործառութային բնույթ ունի, քանզի սեռական օրգանների ախտահարում չկա: Զատում են կծկողական (սպաստիկ) դիսմենորեա, ինչը բավականին շատ է տարածված կանանց շրջանում և ենթադրում է ցավոտ դաշտան: Կծկողական դիսմենորեայով տառապում է երիտասարդ կանանց մոտավորապես 80%-ը, որոնցից 18%-ի շրջանում այն դրսևորվում է ծանր ձևով: Կծկողական դիսմենորեան ցուցում է դպրոցական և սպորտային պարապմունքներից ազատվելու համար: Սովորաբար այդպիսի դիսմենորեան զգալի
թեթևանում է երեխա ունենալուց հետո, մինչդեռ աշխատանքային հաջողությունների ձգտելով' հղիությունը հետաձգելը կարող է լրջորեն խորացնել ցավերը:

Տարբերում են նաև օլիգոմենորեա (սակավ դաշտան), երբ դաշտանային ցիկլերի միջև ընդմիջումն ավելի քան 40 օրվա է հասնում: Դիտվում են դեպքեր, երբ միջդաշտանային ընդմիջումներն անկանոն են, և արյունահոսություն կարող է դիտվել տարին միայն մեկ անգամ: Նման դեպքերը հազվադեպ են' միայն մի քանի տոկոս, սակայն, այնուամենայնիվ, կան: Երկրորդային կամ ձեռքբերովի դիսմենորեան օրգանական է. այս դեպքում դաշտանային ցավերը կապված են գինեկոլոգիական որևէ հիվանդության կամ ախտահարման հետ:
Դիսմենորեայի նշանները Դիսմենորեան յուրահատուկ է որովայնի ստորին մասերում սաստիկ ցավերով, որոնց հետևանքով օրգանիզմը կարող է մինչև իսկ հյուծվել: Ցավերը կծկող բնույթ ունեն կամ ճիգեր են հիշեցնում, կարող են լինել նաև տնքացող, նքոցանման, բութ: Այդպիսի ցավային զգացողությունն ուղեկցվում է զգայական-հոգեբանական դրսևորումներով' որպես ընկճախտ, դյուրագրգռություն, անքնություն կամ քնկոտություն, համի զգացողության խանգարում կամ անհագ ախորժակ: Կարող է ուղեկցվել սրտխառնոցով, փսխումով, վքնածությամբ, գլխացավերով, ուշագնացությամբ, հաճախակի միզարձակությամբ կամ այտուցներով, ինչպես նաև քրտնարտադրությամբ:
Սովորաբար նման ախտանիշներն ի հայտ են գալիս դաշտանի առաջին օրը կամ նախորդ օրը: Առաջնային դիսմենորեան ամեն կնոջ համար յուրովի դրսևորում ունի. մի շարք դեպքերում այն արտահայտվում է միայն ցավային զգացողությամբ, երբեմն էլ ցավերին միանում են ևս մի քանի ախտանիշներ, այդ թվում' սրտխառնոց, փսխում, գլխապտույտ կամ գլխացավ:
Համախտանիշը կարող է արտահայտվել երեք կերպ։

1. Մի ձևն այն է, երբ դիսմենորեան կնոջ կյանքը փոքր-ինչ անհարմար է դարձնում, քանզի ցավերը չափավոր են և ցավազրկողների օգնությամբ դյուրությամբ հաղթահարելի, թեև դա չի նշանակում, թե պետք է անուշադրության մատնել ու բժշկի չդիմել. ժամանակի հետ, միևնույնն է, ցավերը կսաստկանան, իսկ խնդիրն ավելի ևս կխորանա:

Ամբողջությամբ՝ sotskiy.am