17:52
Ճապոնիայում տունը երկրաշարժի ժամանակ բարձրանում է օդ մինչև վտանգի անցնելը. shantnews.am

«Air Danshin Systems» ընկերության ստեղծած տունը երկրաշարժի ժամանակ մի քանի սանտիմետրով բարձրանում է օդ և մնում օդում մինչև ստորգետնյա ցնցումների ավարտը:

Հիմքում դրված սենսորներն արձանագրում են սեյսմիկ ակտիվությունը և ազդանշան տալիս օդի ճնշակներին, որոնք իրենց հերթին փչում են օդային բարձիկները և տունը բարձրացնում օդ:

Տեխնոլոգիան մշակվել է նախորդ տասնամյակում, սակայն առանձնահատուկ ուշադրության արժանացել 2011 թվականի ավերիչ երկրաշարժից հետո: Այժմ Ճապոնիայում կա մոտ 100 նմանատիպ տուն:

 

Video Player
 

 

shantnews.am


Առաջարկում ենք նաև
Լրահոս