Հաճախ բոլորի սերն ու հարգանքը վայելելու համար փորձում ես աշխարհին ցույց տալ, թե որքան կատարյալ ես։ Սակայն իրականում քո կատարելությունն ու յուրահատկությունը պայմանավորված է քո բնական լինելով, զգացմունքներով, ինչպես նաեւ թերություններով։ Դու ստիպված չես բոլորին ապացուցել, թե որքան ինքնահաստատված ու կայացած անձնավորություն ես, որովհետեւ...
1.Մարդիկ ցանկանում են տեսնել քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս
Նախընտրելի է լինել չսիրված, բայց բնական, քան սիրված, բայց կեղծ դիմակով։ Քեզ ավելի բարձրացնում եւ պատիվ են բերում այն գործերը, որոնք կատարելագործում են հենց քեզ, ոչ թե դարձնում մեկ ուրիշը։ Ամեն մարդ առաջին հերթին պետք է իրեն սիրի, հետո ակնկալի մյուսների սերն ու հարգանքը։ Քեզ նույնպես դուր են գալիս այն մարդիկ, ովքեր գնահատում են քո անկեղծությունը եւ սեփական սկզբունքներին հավատարիմ մնալը։ Հիշիր, սիրված են միայն անկեղծ ու բնական մարդիկ։
2. Ոչ մեկն իրականում չգիտի, թե որն է լավագույնը քեզ համար
Մի փորձիր արժանանալ բոլորի հավանությանը։ Շարունակիր քո բռնած ուղին եւ առաջ շարժվիր։ Դու պետք է անես քայլեր, որոնք քեզ համար ճիշտ են, քանի որ ոչ մեկը չի կարող հայտնվել քո տեղում, եւ ոչ մեկը չգիտի, թե որն է լավագույնը քեզ համար։ Թույլ տուր, որ դիմացինն ընդունի քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս իրականում։ Ասա այն, ինչ մտածում ես, չէ որ քո ինքնավստահությունը հիմնված է քո փորձի վրա։ Դու գիտես, որ միայն սեփական սխալներից սովորելով՝ կարող ես առաջ շարժվել ու նոր բարձունքների հասնել։
3. Դու միակն ես, ով կարող է փոխել քո կյանքը
Քո կյանքում տեղի ունեցած ցանկացած իրադրությունում՝ թե բացասական, թե դրական, կա մեկ գլխավոր հերոս՝ դու։ Միայն դու կարող ես հասկանալ, թե ինչ է կատարվում քո կյանքում, միայն դու կարող ես փոխել այն։ Թույլ մի տուր, որ մյուսների կարծիքը ներգործություն ունենա այս հարցում։ Քո գրանցած հաջողությունները քո որոշումների, կատարած քայլերի, գործադրած ջանքերի արդյունքն են։ Բավական է անհանգստանաս, թե ինչ են քո մասին մտածում մյուսները։
4. Նյութական արժեքները կարեւոր չեն
Որպեսզի երկընտրանքի թակարդում չհայտնվես, միշտ ավելի կարեւորիր այն ուղին, որը քեզ ուժ ու կենսական էներգիա է տալիս. եթե իհարկե, չես ցանկանում, որպեսզի բացի քեզանից, բոլորը երջանիկ լինեն։ Նշանակություն չունի, թե դու որտեղ կհայտնվես՝ մեծ քաղաքում, թե փոքրիկ գյուղում, մարդիկ քեզ չափելու եւ արժեւորելու են ոչ թե քո մարդկային հատկանիշներով, կատարած գործերով կամ բնավորության գծերով, այլ այն ամենով, ինչ դու ունես։ Հիշիր, որ փողից ավելի կարեւոր արժեքներ կան, որոնք անհնար է գնել։ Երբեք հանուն փողի մի «վաճառիր» քեզ։
5. Կյանքը մրցավազք չէ, եւ դու ոչ մեկին ապացուցելու ոչինչ չունես
Բոլորն են ցանկանում հասնել լեռան գագաթին եւ այնտեղից գոռալ՝ «տեսնում եք ինձ»։ Սակայն իրականում երջանկությունն ու քո նվաճումը լեռան գագաթին հասնելու ճանապարհն է, ոչ թե բարձունքում կանգնելը։ Վայելիր այդ ճամփորդությունը, ուշադրություն դարձրու քո ամեն քայլին, գնահատիր քո ժամանակը։ Մոռացիր, թե որտեղ են մյուսները։ Կյանքը մրցավազք չէ, ազատվիր մյուսներին գերազանցելու այդ հիմար մտքից։ Դու չպետք է լինես այնպիսին, ինչպիսին մյուսներն են եւ չպետք է անես այն, ինչ մյուսներն են անում։ Ձգտիր այն ամենին, ինչը կենսական նշանակություն ունի քեզ համար։
6. Նպատակին հասնելու համար պետք է անհաջողություններ ունենալ
Սխալվելու դեպքում չպետք է շատ անհանգստանալ։ Եթե փորձում ես անել ամեն ինչ «կատարյալ» լինելու համար, ուրեմն անտեղի ժամանակ ես վատնում։ Քո նպատակին հասնելու կատարյալ ուղին փնտրելու փոխարեն կարելի է կյանքն ապրելու թեկուզ կարճ, բայց գեղեցիկ կածաններ գտնել ու առաջ շարժվել։ Եթե վախենում ես, որ քո ճանապարհին անհաջողություններ կլինեն եւ դու միգուցե սայթաքես, ուրեմն համոզված եղիր, որ երբեք չես բավարարի քո պահանջները եւ երբեք ինքդ քեզ հաջողակ չես համարի։
7. Անհնար է բոլորին դուր գալ
Միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կասեն, որ այն, ինչ դու արել ես, սխալ էր։ Մի հանդուրժիր այսպիսի մարդկանց։ Երբ դու հանդիպում ես մեկին, որը քննադատում է քեզ, մի փորձիր նրա հավանության արժանանալու համար փոխել ինքդ քեզ։ Եվ քո սրտում նրանց համար տեղ մի պահիր, քանի որ նման մարդկանց հետ անցկացրած ամեն րոպեն, ժամանակի կորուստ է, իսկ նրանց ատելությունը ցավ է պատճառելու քեզ։ Միայն դու կարող ես արդարացի գնահատական տալ քեզ։
Աղբյուրը՝ Creu