Իրականում աշխարհը լի է տարօրինակություններով ու տարօրինակ մարդկանցով ու մենք առաջարկում ենք միասին ծանոթանալ թերևս աշխարհի ամենատարօրինակ ու սարսափազդու երևույթներից մեկին՝ ցանցային։ 


Հրավիրում ենք հատկապես կոլեկցիոներների ուշադրությունը` խոշորացույցի տակ աշխարհի ամենաանհասկանալի սովորույթներից մեկն է ` ցանցան (tcantca)` մարդկանց գլուխների չորացումն ու հասցնումը մինչև բռաչափի։ 


Ամեն ինչ սկսվեց 19-րդ դարի կեսերին, երբ Ամազոնի վայրի ցեղերից մեկը`շիվիարը, սկսեց իր ամենավայրի սովորույթներից մեկը` հակառակորդի գլուխների չորացումը, դարձնել բիզնես ու վաճառել եվրոպացիների վրա:
 Վայրի խելոքները այսպիսի սովորություն ունեին: Ամեն անգամ կռվի բռնվելուց հակառակորդ ցեղերի հետ կտրում էին այդ ցեղերի զինվորների կամ առաջնորդների գլուխները ու հետո դրանք ցորացնում` հասցնելով փոքր բռի չափ, ու կախում պատից կամ իրենց վզից: Սա համարվում էր լուրջ արվեստ ու ամեն մեկը չէ, որ կարողանում էր այսքան վարպետորեն այդ գլուխները չորացնել այնպես, որ դրանք պահպանվեին ու չփչանային ժամանակի ընթացքում:


Եվրոպացիներին այս գլխաչորացումը ոչ միայն գրավում էր, այլ նաև նրանք հատուկ գլուխների որս էին պատվիրում, որ կարողանային մի բաժին գլուխ էլ իրենց հավաքածուում ունենալ ու բավականին թանկ էին վճարում ամեն գլխի համար: Գլխավաճառությունը ակտիվ տարածում ստացավ նաև Ամերիկայում: Այստեղ գլխավաճառության հայտարարություն կարդալը բավականին նորմալ երևույթ էր:
Հետաքրքիրն այն էր, որ գլուխների որսի գնացող վայրի ցեղերն այս կարևոր գորշընթացին մասնակից էին դարձնում  նույնիսկ կանանց` սեռային հավասարությունը պահպանելու նպատակով` վերջիններս էլ ջանասիրաբար աշխատում էին տուն դատարկ ձեռքով չվերադառնալ:


Մինչև հիմա տարբեր թանգարաններում կարող ենք այս ավանդույթի մնացորդները տեսնել: Ասում են անգամ առ այսօր շատ ցեղեր պահպանում են տարօրինակ ավանդույթն ու ահագին փող աշխատում սրա հաշվին: Ավելին՝ինտերնետային ռեսուրսների կիրառման ու որոնումների արդյունքում անգամ կարող եք հանդիպել շատ հայտարարությունների, որտեղ ցեղային գլուխներ գնելու գայթակղիչ առաջարկներ են անում ու մանրամասն պատմում են, ոնց կարելի է այդ գլուխը ճիշտ ու հնարավորինս գայթակղիչ պատրաստել` մաշկը ճիշտ հանելուց մինչև ճիշտ եռացնելը, փոքրացնելն ու չորացնելը, որն, ի դեպ, ասում են, իրոք, հասանալի է միայն ընտրյալ վարպետներին: