Ֆրանսիայում 2019 թվականիհունիս-հուլիս ամիսներին սաստիկ շոգից մահացել է 1500 մարդ: Այս մասին հայտնում է DW-ն՝ հղում անելով Ֆրանսիայի առողջապահության նախարար Ագնես Բուզենին: Նրա խոսքով՝ զոհվածների կեսը 75-ից բարձր տարեկան էր: Նախարարը հայտնել է, որ սաստիկ շոգը Ֆրանսիայում տևել է 18 օր:
Նշվում է, որ շոգի հետևանքով մահացությունների ընդհանուր թիվը գրեթե 10 անգամ ավելի ցածր է եղել, քան 2003 թվականի ամռանը, երբ բարձր ջերմաստիճանը խլեց 15 հազար մարդու կյանք: Նշենք, որ այս տարի հունիսին ու հուլիսին օդի ջերմաստիճանը Ֆրանսիայի մի քանի շրջաններում, այդ թվում՝ Փարիզում, կազմել է 43 աստիճան ու ավել:
Հունիսի 28-ին գրանցվեց ջերմաստիճանի նոր ռեկորդ՝ 46 աստիճան տաքություն:
2003 թվականի շոգ ամռանից հետո Ֆրանսիայի կառավարությունը ձեռնարկեց անվտանգության բազմաթիվ միջոցառումներ: Մասնավորապես, Փարիզի մետրոյում գովազդները մի քանի լեզուներով մարդկանց հիշեցնում էին, որ նրանք պետք է բավականաչափ ջուր խմեն և հատուկ ուշադրություն դարձնեն տարեց մարդկանց և երեխաների անվտանգությանը: