1560 թվականին Հունգարիայում ծնված Ֆերենց Նադաշդիի կինը՝ լեդի Բաթորին, ով  4 երեխաների մայր էր, իր ամբողջ կյանքում ուներ  միայն մի ցանկություն՝ մնալ երիտասարդ։ Նա կանչում էր իր պալատի բոլոր հնարավոր կախարդությամբ զվաղվողներին ու հարցնում  հնարավոր ու անհնարին մեթոդների մասին, որոնց միջոցով նա կկարողանա հավերժ երիտասարդ մնալ։ Ու ահա կախարդներից մեկը նրան հայտնում է մի մեթոդի մասին, որն էր՝ Լեդին պետք է լողանար երիտասարդ աղջիկների արյան մեջ ամեն օր։ Դաժան Լեդի Բաթորին միանգամից հավանեց այս մեթոդն ու հավատաց դրա արդյունավետությանը ու այդ օրվանից սկսվեցին արքունական սպանությունները։ 

Բաթորիի ծառաները մեկը մյուսի հետևից սկսեցին անհետանալ ու բոլորն էլ անհասկանալի պայմաններում։ Բաթորին նրանց բոլորին ուղղակի տանջամահ էր անում։ Ասում են, որ նա նրանց փակում էր խցերում, ողջ-ողջ սկսում էր կտրել մատները, պոկել մաշկը ու հետո լողանալ նրանց արյան մեջ։ Բաթորիի ծառաները այնքան արագ սկսեցին կորել ու անհետանալ, որ արքունիքում սկսեցին տարածվել բամբասանքներ Բաթորիի արյունոտ կյանքի մասին։ Արդյունքում Բաթորին չէր կարողանում նոր ծառայողներ գտնել։ 

Նրա հավատարիմ ենթակաները, ովքեր զբաղվում էին ծառաների որոնմամբ ու նրանց մարմինները թաղելով, սկսեցին ավելի հեռու տեղերից երիտասարդ աղջիկների գտնել, ովքեր տեղյակ չէին Բաթորիի մտադրությունների մասին։ Արյունոտ Լեդին չբավարարվեց, սակայն, միայն ծառաներով։ Նա սկսեց տանջամահ անել նաև իր արքունիքին մոտ կանգնած ազնվական աղջիկներին։ Բաթորին փորձում էր գտնել ավելի քիչ ունեցվածքով աղջնակների, ովքեր իր խոստումների դիմաց համաձայնվում էին ապրել իր հետ արքունիքում ու հետո նորից անհետանում էին անհայտ պատճառներով։ 

Բաթորիի արքունիքում հայտնված և ոչ մի աղջիկ այլևս չէր վերադառնում իր ընտանիք։ Նրան սկսեցին համեմատել Դռակուլայի հետ, ով խմում էր բոլորի արյունը։ Մի անգամ թագավորի ականջն ընկավ Լեդիի չարագործությունների լուրը։ Նա հավաքեց պալատի անձնակազմին ու սկսեց հարցաքննել։ Նրանք ստիպված պատմեցին ամբողջ եղելությունը։ Նրանցից շատերը հավաստիացնում էին,  որ ամեն օր տասնյակներով դիեր են դուրս հանել պալատից։ Արդյունքում նրանց բոլորի ձեռքերը կտրեցին, իսկ Լեդի ԲԱթորին դատապարտվեց ցմահ տնային կալանքի։ Նրան փակեցին խուցում և օրվա ընթացքում միայն մեկ անգամ էին հաց տալիս՝ այն էլ խուցի պատուհանից։ Արդյունքում Արյունոտ լեդին մահացավ 1612 թվականին՝ մեկընդմիշտ պատմության մեջ մնալով որպես  ամենաարյունարբու կին։