38-ամյա Մեգան Մարքլն ու 34-ամյա արքայազն Հարրին կրկին անգամ խախտել են թագավորական օրենքները։ Քմահաճ ընտանիքը հրաժարվել է դայակի ավանդական կոստյումից։
Թագավորական մեկնաբան Օմիդ Սկոբին հայտարարել է, որ երիտասարդ ծնողներն աշխատում են ամեն կերպ արմատավորել սեփական կանոնները։ Այս անգամ նրանք հրաժարվել են 3-ամսեկան Արչիի դայակի համազգեստից։ Սկոբին նշել է, որ արքայազնը դայակին համեմատել է մանկական գրքի հերոսուհու հետ։
«Չեմ ցանկանում, որպեսզի որդուս կողքին համազգեստով կին լինի։ Նա Մերի Փոփինսը չէ։ Թող նորմալ հանգուստ կրի», - Daily Mail.-ի հետ զրույցում Հարրին ցիտել է Օմիդը։