Օպերային երգչուհի Ջեյն Մարգիլի գերեզմանում տարօրինակ երևույթներ են տեղի ունենում։
 
Երգչուհու գերեզմանը, որը գտնվում է Ֆրանսիայում, ու որի վրա տեղադրված է երգչուհու արձանը, առանձնանում է մնացած գերեզմաններից։ Բանն այն է, որ երգչուհու արձանը պատված է արյունանման կարմիրով, ու տպավորություն է, որ այն արյունահոսում է։ Սակայն, իհարկե, դա այդպես չէ։ 
 
 
Պարզվում է, որ օպերային երգչուհու գերեզմանի մոտ կան վարդերի թփեր։ Դրանք օրվա ընթացքում կորցնում են իրենց կարմիր տերևները, որոնք անմիջապես թափվում են երգչուհու արձանի վրա։ Ժամանակի ընթացքում վարդի թփերն այնքան են մնում արձանի վրա, որ դարձնում են արձանը «արյունոտ» ու տպավորություն ստեղծում, թե անգամ մահվանից հետո երգչուհին իր արձանի միջոցով «արյունահոսում է»։ 
 
Այս երևույթը զարմացնում է անտեղյակ անցորդներին, ու օպերային երգչուհու գերեզմանին այցելողների թիվը շատանում է։ Հետաքրքրասեր մարդիկ փորձում են իրենց աչքով տեսնել, թե արձանն ինչու և ինչպես է «արնահոսում»։