Վերջին օրերին անասելի արագությամբ այրվում են Ամազոնի անտառները, որոնք իրավացիորեն համարվում են երկրագնդի թոքերը՝ ապահովելով Երկիր Մոլորակի մթնոլորտի թթվածնի մեծամասնությունը։ Մինչ լրատվականները օրեր շարունակ համառորեն լռում էին, իսկ Բրազիլիայի նախագահ Բոլսոնարոն այս ամենում շարունակում էր համառորեն մեղադրել «վրեժխնդիր» ՀԿ֊ներին, առաջարկում ենք մի քանի կարևոր փաստ հասկանալ Ամազոնի անտառների մասին։
1.Ամազոնի անտառները շուրջ 1500֊ից ավելի թռչնատեսակների տունն են:
2.Ամազոնում կա շուրջ 40.000 բուսատեսակ և շուրջ 2.5 մլն միջատատեսակ:
3.Գիտնակնները հաշվարկել են, որ եթե կլիմայի փոփոխությունը ևս 3 աստիճակով աճի, ապա անտառների 75տոկոսը կոչնչանա:
4.3000ից ավել բացառիկ մրգատեսակներ են աճում այս անտառում, որոնց հնարավոր չէ հանդիպել ուրիշ ոչ մի վայրում:
5.1500ականներին Ամազոնում հաշվվում էր 6֊9մլն բնիկ ապրողներ, այսօր իրենց թիվը հասել է 250.000-ի, բայց ասում են, որ նրանք խոսում են շուրջ 170 լեզուներով:
6.Ամազոնում կարելի է գտնել վամպիռ չղջիկներից մինչև թունավոր, մուգ գորտեր:
7.Ամազոնի անտառների հիմնական սնուցման աղբյուրը հենց Ամազոն գետն է:
8.Աշխարհի վտանգավորագույն օձերը, սարդերն ու կենդանիները բնակվում են այս կանաչներում։ Ամազոնը նաև տուն է անակոնդայի համար։
9.Անտառում են աճում հակաքաղցկեղային բույսերի 70տոկոսը ու չնայած բնիկների կողմից լիքը բույսեր են օգտագործվում առօրյայում անտառի բույսերի 90 տոկոսը նորմալ ուսումնասիրված չէ ժամանակակից գիտության կողմից:
10. Եվ վերջում...
Ամազոնի ծառածածկույթն այնքան խիտ է, որ անձրևից պահանջվում է 10 րոպե գետնին հայտնվելու համար։ Այնպես որ եթե դուք հայտնվեք այդ անտառներում, ապա անձրևի ընթացքում 10 րոպե կունենաք ձեր անձրևանոցը բացելու համար։
Այսպիսով, այս հսկայական նշանակության անտառները շարունակում են այժմ այրվել ու վերանալ իրենց ողջ շքեղությամբ։ Երկիր Մոլորակն ու բնությունը էլ ձև չգտան հասկացնելու, որ մարդիկ իրենց հանգիստ թողեն, բայց մեկ է տեղ չի հասնում: