Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Էմմին արտահայտիչ շպարով է։ Նա նախապատվություն է տվել կարմիր շրթներկին, ընդգծված են նաեւ աչքերը։ Էմմին նուրբ ականջօեր է ընտրել, մազերը կապված են։ Հմայիչ երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել։