Այս նկարը նրա ամենահայտնի նկարներից մեկն է և կոչվում է «Միասին, բայց մենակ»։ Մարիան փորձել է նկարով ցույց տալ մարդկային մենակության մեկ այլ դրսևորում՝ մենակությունը՝ ոչ թե որպես կարգավիճակ, այլ, ավելի շուտ, որպես հոգեվիճակ։
Նա նկատում է, որ հաճախ մենք կարող ենք շրջապատված լինել հարյուրավոր մարդկանցով ու անգամ սիրելիի ունենալ մեր կողքին, բայց դա չի սփոփում այն մենակությունը, որը կա մեր ներսում։ Այդ զգացողությունը երբեմն այնքան ուժեղ է, որ մենք չենք կարողանում այն հաղթահարել ու գնալով ավելի ենք ամփոփվում մեր մեջ։
Մենակության հաղթահարման միակ ճանապարհն այս դեպքում դառնում է ինքնահաղթահարումը, ճիշտ մարդկանցով շրջապատվելն ու ճիշտ սիրելիի ընտրությունը։ Պետք չէ, ըստ նրա, ուղղակի մեկին ունենալ կողքիդ, այլ պետք է գտնել այն մեկին, ով իրոք կփրկի ձեզ ձեր իսկ հորինած մենակությունից, ոչ թե ավելի կթաղի նրա անգութ ճանկերում։ Մի խոսքով՝ Մարիա Քրեյնն ու մենակության իր փիլիսոփայությունը եկել են ձեզ կտրելու գիշերային քնից ու մտորելու առիթներ տալու։