Երգիչ TYOM-ը (Տյոմ Հակոբյան), որը Հայաստանը ներկայացնում է «Նոր ալիք» երաժշտական մրցույթում, չի կարողացել մրցանակային տեղ զբաղեցնել, սակայն կարողացել է գրավել միջոցառման բազմաթիվ մասնակիցների եւ երկրպագուների սրտերը։
Մրցույթի կուլիսների ետեւում երգիչը ծանոթացել է Comedy club-ի լավագույն կատակերգուներից մեկի՝ Դեմիս Կարիբիդիսի հետ, որի հետ խոսել է հայերենով։ Երաժիշտը բարեւներ է փոխանցում Instagram-յան էջի հետեւորդներին։