Շիրակի մարզում օգոստոսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. Գյումրի քաղաքում՝ հայտնի Գորկու այգում գործող կարուսելից 14-ամյա երեխան վայր է ընկել ու վնասվաքներ ստացել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեխային նույն օրը այգու աշխատակիցներն աննկատ տեղափոխել են, որպեսզի կատարվածի մասին ոչ ոք չիմանա։ Երեխային տարել են տուն և փորձել տնային պայմաններում բուժել, սակայն, տեսնելով, որ վիճակը բարդանում է, երեխային հաջորդ օրը տեղափոխել են Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց, որտեղ երեխայի մոտ արձանագրվել է աջ ձեռքի կոտրվածք։
Հաջորդ օրը երեխային Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցից տեղափոխել են Երևան և աս պահին 14-ամյա Արթուր Հ-ն Սուրբ Աստվածամար բժշկական կենտրոնի նեւրովիրաբուժական բաժանմունքում բուժում է ստանում։
Կատարված դեպքի մասին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Շենգավիթի բաժին:
Աղբյուրի տեղեկություններով՝ Գյումրիում գործող Գորկու այգին պատկանում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորը։