Քիմ Քարդաշյանը կրկին խելքահան է անում երկրպագուներին․ ռեալիթի շոու աստղն իր Instagram-ում հրապարակել է լողափնյա նոր լուսանկարներ, որոնք արվել են Կարիբյան ծովի ափերից մեկում։ Կադրերից մեկում Քիմը նստած է ծովափին, կրում է համարձակ բացվածքով ոճային լողազգեստ։ Ինստաաստղը չի մեկնաբանել լուսանկարները, չնայած, այս դեպքում դրա անհրաժեշտությունը չկա։ Քարդաշյանը շքեղ կազմվածքն ընդգծել է կտորով, որն ինքնին խոսուն է։