Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Մոսկվայում:

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարներում երգչուհին սպիտակ շապիկ է կրում, որը համադրել է բաց գույնի տաբատի եւ վերնազգեստի հետ: Կերպարն ամբողջացնում են պարզ սանրվածքը, խոշոր ականջօղերը եւ ոճային պայուսակը: «Շատ քիչ մանկություն, եւ կյանքը ավելի ուրախ ու հետաքրքիր է դառնում»,- լուսանկարներից մեկը մակագրել է երգչուհին: