Մահացել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի 9-ամյա դուստրը։
49-ամյա ֆուտբոլիստն այդ մասին հայտնել է Թվիթերում։ Մի քանի ամիս բժիշկները պայքարել են երեխայի մոտ ախտորոշված քաղցկեղային հիվանդության դեմ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Լուիս Էնրիկեն այս տարվա հունիսին հեռացել էր Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից՝ նշելով, որ ընտանեկան հանգամանքների պատճառով է լքում թիմը: