48-ամյա կինը, որը հայտնի է նաև «La Madame» անունով, դատվում է կոլումբիական Կարտահենա քաղաքում: Իրավապահների տվյալներով, այստեղից նա, 17 այլ դատապարտյալների հետ միասին, ղեկավարել է իր կողմից վերահսկվող աղջիկների ցանցը: Ոստիկանությունը նրանց բերման է ենթարկել 2018-ի հուլիսին:
Քննիչների տվյալների համաձայն, Պուելոն խաբեությամբ առնվազն 400 աղջկա ստիպել է աշխատել իր համար: Ենթադրվում է, որ նա իր զոհերին ընտրել է աղքատ ընտանիքներից և նրանց հրավիրել Կարտահենա՝ խոստանալով մոդելի աշխատանք: Սակայն, ժամանելուն պես նա իր զոհերից վերցրել է փաստաթղթերն ու գումարը:
Կինը աղջիկներին ստիպել է սպասարկել իր հաճախորդներին, այդ թվում՝ հայտնի անձանց և քաղաքական գործիչների: Զոհերից շատերը դաջվածքներ ունեին, որը ցույց էր տալիս նրանց պատկանելությունը կավատին:
Instagram-ում հրապարակված լուսանկարներում Պուելոն կեցվածք է ընդունել զբոսանավերի վրա և թանկարժեք աքսեսուարներով: