Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շուրջ են։

Նազենին, ով վերջին օրերին ամառային հանգիստն է վայելում Իտալիայում, իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել։ Կադրում հմայիչ հաղորդավարուհին ներկայացել է լողափնյա, հրապուրիչ կերպարում։ Նա կրում է լողազգեստ, ինչը համադրել է լայնեզր, ծղոտե գկխարկի եւ արեւային ակնոցի հետ։ Հրապարակմանը կից Նազենին կատարել է հետեւյալ գրառումը․ «Ասենք կարող էի չէ՞ ես մի 10 սմ ավելի հասակով լինեի, երկարուկ ու նիհարիկ, ոչ թե տիպիկ միջերկրածովյան կառուցվածքով ու կոնքային «ակտիվությամբ»: Հ.Գ. տեսնես կա՞ աշխարհում մարդ, ով գոհ է իր մարմնից»։