Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր հոլովակ է հրապարակել, որում ներկայացել է մեղմ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված տեսանյութում երգչուհին սեւ շապիկ է կրում։ Արփին այն համադրել է խոշոր արեւային ակնոցի հետ։ Նա մեղմ շպար է ընտրել, շուրթերն ընդգծված են նյուդ երանգի շրթներկով։ «Արեւ», «օվկիանոս», «երաժշտություն»,- այս հեշթեգերն է օգտագործել Արփին։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Արփին սեւ վերնաշապիկ էր կրում։ Նա նախապատվություն էր տվել նուրբ շպարին. ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ Հմայիչ երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել։