Բրիտանիայում նորածին երեխան կարող էր մահանալ մոր կրծքի կաթի պատճառով, քանի որ նա «Տրամադոլ» անալգետիկ էր ընդունում, գրում է The Metro-ն:

Պարբերականի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել անցած տարի անգլիական Թինմութ քաղաքում: Մայրը դեղորայք ընդունելու պատճառով չէր պատրաստվում կրծքով կերակրել երեխային, բայց բժիշկները նրան վստահեցրել էին, որ վախենալու կարիք չկա:

Մանկաբույժ Պիտեր Ֆլեմինգի խոսքերով, ցավազրկողները կարող էին երեխայի մահվան պատճառ հանդիսանալ: Նա խորհուրդ է տվել հղիության ընթացքում նման հաբեր չընդունել: