ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Apple կորպորացիային՝ հեռանալ Չինաստանից: Դա հետևում է ԱՄՆ-ի ղեկավարի հայտարարությունից, որը նա արել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ հանդիպման արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ:
«Ես ամերիկյան այնպիսի ընկերությունների, ինչպիսին Apple-ն է, կարող եմ օգնել շատ կարճ ժամանակաշրջանում, միայն այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն անի այն, ինչ պետք է անեն. դա, հավանաբար, Չինաստանից հեռանալն է»,- ասված է Թրամփի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտան տան կայքում: Բացի այդ, Միացյալ նահանգների ղեկավարը հավելել է, որ առանց իր օգնության այնպիսի խոշոր կորպորացիաներ, ինչպիսին Apple-ն է, մեծ խնդիրներ կունենային: «Եթե ես նրանց չօգնեի, նրանք մեծ խնդիր կունենային»,- ասել է նախագահը:
Թրամփի գնահատումներով՝ Չինաստանը 2 մլն աշխատատեղ է կորցրել վերջին մեկուկես ամսում, քանի որ արտասահմանյան ընկերություններն իրենց արտադրանքը երկրից տեղափոխում են այնտեղ, որտեղ չեն գործում ամերիկյան մաքսատուրքերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: