Ֆրանսուհի Լյուսիլ Ռանդոնը՝ քույր Անդրեն, դարձել Է Եվրոպայի ամենատարեց բնակչուհին: Այդ մասին հայտնել Է Parisien թերթը:
Փետրվարին լրացել Էր Լյուսիլ Ռանդոնի 115 տարին: Երիտասարդության շրջանում նա եղել Է տնային դաստիարակչուհի, աշխատել Է հոսպիտալում, իսկ հետո դարձել միանձնուհի: 2019 թվականին իր ծննդյան օրվա առթիվ նա ստացել Է Հռոմի Ֆրանցիսկոս պապի անձնական նամակը և օրհնված վարդարան:

Այժմ Ռանդոնն ապրում Է Տուլոնում, ծերանոցում: «Ես տեղաշարժվում եմ միայն հաշմանդամի սայլակով և գրեթե ոչինչ չեմ տեսնում: Իմ ամենօրյա երջանկությունն աղոթելու հնարավորությունն Է»,-պատմել Է նա:

Հրատարակության տվյալներով՝ Ռանդոնին կանոնավոր կերպով այցելության Է գալիս նրա զարմիկը, ինչպես նաև 90-ամյա մի տղամարդ, որի մոտ նա տնային դաստիարակչուհի Է եղել: «Նրանց միջև կապն անխախտ Է»,-պատմել Է այն հաստատության աշխատակիցներից մեկը, որտեղ ֆրանսուհին ապրում Է: Նա նաև պատմել Է, որ միանձնուհին սիրում Է շոկոլադ և երբեք բաց չի թողնում կրոնական ժամերգությունը:

Եվրոպայի ամենատարեց բնակչուհու կոչումն ինքնաբերաբար Ռանդոնին Է անցել իտալուհի Մարիա-Ջուզեպե Ռոբուչի-Նարջիզոյի մահվանից հետո, որը 116 տարեկան Էր: Պաշտոնապես աշխարհի ամենատարեց բնակչուհին ճանաչվել Է ճապոնուհի Կանե Տանական, որը ծնվել Է 1903 թվականի հունվարի 2-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: