Թագավորական կենսագիր Սալի Բեդել Սմիթը պատմել է, թե ինչ է պահվում Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի պայուսակում, հայտնում է The Sun-ը։
Սմիթի խոսքով՝ թագուհին իր մոտ մշտապես անանուխի սառնաշարք է պահում, ակնոց կարդալու համար, Clarins ապրանքանիշի շրթներկ, փոքրիկ հայելի եւ գրիչ։ Նա պարբերաբար շրթներկ է օգտագործում սնունդից հետո։
Կիրակի օրերին, երբ Եղիսաբեթ Երկրորդը եկեղեցի է գնում, իր հետ մի փոքր առձեռն գումար է վերցնում նվիրատվությունների համար։
Ընդ որում, թագավորական մեկ այլ փորձագետ հայտարարել է, որ թագուհին իր մոտ մշտապես ընտանեկան լուսանկարներ, օրագիր, ծոցատետր, խաչբառեր եւ հնարավոր է, սմարթֆոն է ունենում։
Հուլիսին Մեծ Բրիտանյայի թագուհուն կասկածել էին նոր վարչապետ Բորիս Ջոնսոնին վիրավորելու մեջ. ձեռքսեղմման ընթացքում նա արմունկից չէր հանել պայուսակը։ Ամբողջ հանդիպման ընթացքում նա չի բաժանվել բրիտանական Launer ապրանքանիշի սեւ պայուսակից։