Հայ երիտասարդ եւ տաղանդավոր դիզայներ Michelle Yazichyan-ը համաձայնվեց handmade-ի դասեր անցկացնելու՝ NEWS.am STYLE-ի առաջարկին: Այսօրվա վարպետության դասը նվիրված է Զատկին:

«Ձվի վերեւի հատվածը կոտրում ենք, անցք անում եւ առանձնացնում պարունակությունը: Կեղեւը ներկում ենք ջրաներկով, մարկերով կամ ինչով ցանկանաք, եւ դեմքեր նկարում: Կեղեւի հատակին թաց բամբակ ենք դնում, դրա մեջ ցորեն, ոլոռ կամ ոսպ ենք տնկում: Ամեն օր ջրում ենք: Այս ուրախ մարդուկները տեղ կգտնեն տոնական սեղանին»: