Դերասանուհի հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ես կասեմ մի բան, այսօր շտապեք տեսնել այն մարդկանց, ում շատ կարոտում եք ու հիշում, բայց անընդհատ չեք «հասցնում» տեսնել, չի ստացվում:
ՇՏԱՊԵՔ, որովհետև հետո պարզապես կարող է շատ ուշ լինել...
Նաև մի քանի խորհուրդ իմ պաշտելի Էկզյուպերիից: Գուցե պետք գա) ... ⚪️► Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես նաև քո մոլորակը:
► Գիտես…երբ շատ տխուր ես լինում, լավ է վերջալույսին նայելը:
► Իմանալ կարելի է միայն այն բաները, որոնց հնարավոր է ընտելացնել:
Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ պատրաստի են գնում խանութներում: Բայց չէ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լիներ բարեկամներ վաճառել և հենց դրա համար էլ մարդիկ այլևս բարեկամներ չունեն... Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը»»։