Բարսելոնայի քաղաքապետարանը քաղաքային լողավազաններին է ուղարկել խտրականության դեմ պայքարի կենտրոնի զեկույցը, որտեղ արգելվում է կանանց արգելել լողալ բաց կրծքերով, հաղորդում է El Pais-ը:
Առաջարկությունը հիմնված է իրավական վերլուծության վրա և տարածվում է բոլոր տիպի լողավազանների վրա: Հակառակ պահվածքը կդիտարկվի որպես խտրականություն, քանի որ տղամարդիկ այդ հաստատություններ հաճախում են առանց կրծքավանդակը ծածկող հագուստի: Բարսելոնայի փոխքաղաքապետ Ժանեթ Սանսն ընդգծել է, որ տեղական օրենքներն առանց այդ էլ չէին արգելում կանանց լողալ մերկ կրծքերով, բայց նոր հրահանգներն ընդլայնում են նրանց իրավունքները և պետք է վերջ դնեն բոլոր վիճահարույց դեպքերին: